Alva Hotel & SPA-ն հարմարավետ քոթեջային հյուրանոց է, շրջապատված անտառներով, գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, տարածքով հոսում է գետակ, կա փոքրիկ լճակ։
Հյուրանոցում առկա են հարմարավետ կիսալյուքս համարներ, լյուքս քոթեջներ, լողավազան, SPA ծառայություններ, Ռուսական և Ֆիննական շոգեբաղնիք , դահուկների վարձույթ։
Ռեստորանում մատուցվում են համեղ նախաճաշեր (շվեդական սեղան), ինչպես նաև կարելի է պատվիրել Հայկական և Եվրոպական խոհանոցի բազմազան ուտեստներ , ճաշացուցանկով։